Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Պասիվ ծխելը մեծացնում է մահացության վտանգը

Պասիվ ծխելը մեծացնում է մահացության վտանգը

2014 թվականի հուլիսին ներկայացված հետազոտության արդյունքներում՝ համեմատելով պասիվ ծխելու արդյունքները, եկել են այն եզրահանգման, որ այս պարագայում կա ճարպակալման, լսողության կորստի եւ շաքարախտի բարձր ռիսկ: Գիտնականները ենթադրում են, որ ծխախոտի ծուխը կարող է մեծացնել վիժման, մահածնության կամ արտաարգանդային հղիության վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Ծխելու հանդեպ վերահսկողություն» ամսագրում:

Գիտնականները վերլուծել են 80.762 կանանց տվյալները: Մասնակից բոլոր կանայք առնվազն մեկ անգամ հղիացել են եւ հետազոտության պահին եղել են դաշտանադադարի փուլում: Նրանցից 5.082-ը կամ 6.3%-ը՝ ծխող են եղել, 34.830-ը՝ թողել են այդ վնասակար սովորությունը (կյանքի ընթացքում ծխել են ավելի քան 100 ծխախոտ), իսկ 40.850-ը՝ երբեք չեն ծխել (կյանքի ընթացքում չեն ծխել 100-ից ավելի ծխախոտ):

Նշվում է, որ վերարտադրողական տարիքում ծխող կանանց մոտ, ի տարբերություն չծխողների, 44%-ով մեծանում է մահածնության հավանականությունը, 43%-ով հնարավոր է արտաարգանդային հղիության հավանականությունը, 16% կազմում է վիժման վտանգը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----7sbbpetaslhhcmbq0c8czid.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ